Իրանի և Ռուսաստանի միջև համապափակ ռազմավարական գործընկերության պայմանագիրը կստորագրվի․ Քազեմ Ջալալի
Իրանի և Ռուսաստանի միջև համապափակ ռազմավարական գործընկերության պայմանագիրը կստորագրվի առաջիկայում, ՏԱՍՍ-ին հայտնել է Մոսկվայում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին։
«Երկու երկրների արտաքին գործերի նախարարությունների իրավաբանական բաժիններն աշխատում են այդ նախագծի ուղղությամբ, այն հանձնվել է նախագահների աշխատակազմերին՝ դիտարկման համար։ Հենց որ պատրաստ լինի՝ մենք կստորագրենք փաստաթուղթը: Կարծում եմ՝ առաջիկայում» ,- նշել է Ջալալին։
ՏԱՍՍ-ին ավելի վաղ տված հարցազրույցում ՌԴ ԱԳ փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն նշել էր, որ Մոսկվայում հունիսի 21-ին կայացած փորձագիտական խորհրդակցություններում հաջողվել է վերջնական տեսքի բերել համապատասխան համաձայնագրի տեքստը։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել գործարկել ներպետական ընթացակարգեր, որոնք անհրաժեշտ են պայմանագիրը ստորագրման պատրաստելու համար բարձր մակարդակով։