Հայտնի է՝ ով կփոխարինի Գուրգեն Արսենյանին ԱԺ-ում
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը պատգամավորական մանդատ տրամադրեց Արմենուհի Ղազարյանին:
Օգոստոսի 15-ի նիստում՝ hիմք ընդունելով ԱԺ նախագահի՝ ԱԺ պատգամավոր Գուրգեն Արսենյանի՝ պատգամավորի լիազորությունները դադարած համարելու մասին արձանագրությունը՝ ԿԸՀ-ն արձանագրեց` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակից ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարած պատգամավորի մանդատը տրվում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակի առաջին մասի հերթական հաջորդ թեկնածու Արմենուհի Ղազարյանին:
Գուրգեն Արսենյանը նշանակվել է Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան: