«Արարատի» պաշտպանը տեղափոխվել է բելգիական ակումբ
Երևանի «Արարատի» և բելգիական «Բևերեն» ակումբի միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ «Արարատի» ֆուտբոլիստ Հաջի Մուստաֆայի տեղափոխության շուրջ։ Այդ մասին հայտնել է ակումբի մամուլի ծառայությունը։
20-ամյա կամերունցի ֆուտբոլիստն առաջիկա մրցաշրջանը վարձավճարով կանցկացնի բելգիական ակումբում:
Մուստաֆան 2023 թվականի սկզբին էր Կամերունից տեղափոխվել «Արարատ»: Պաշտպանության կենտրոնում հանդես եկող ֆուտբոլիստն «Արարատի» կազմում մասնակցել է Հայաստանի Պրեմիեր լիգայի 42 խաղի և դարձել 4 գոլի հեղինակ։