Իտալիայի դրոշակակաիրը Օլիմպիական խաղերի փակման ժամանակ կnտրել է ձեռքը
2016 թվականի օլիմպիական խաղերի չեմպիոն լողորդ Գրեգորիո Պալտրինիերին, որը ընտրվել էր Փարիզի Օլիմպիական խաղերի փակման արարողության ժամանակ որպես Իտալիայի դրոշակակիր, միջոցառման ժամանակ կոտրել է արմունկը։
«Այդ երեկո փակման արարողության ժամանակ ես կոտրեցի արմունկս։ Ճիշտ է, ոչ դրոշով երթի ժամանակ։ Վիրահատությունն արդեն կատարվել է։ Ես շուտով կվերադառնամ մարզումներիս»,- գրել է Պալտրինիերին սոցիալական ցանցի իր էջում:
29-ամյա Պալտրինիերին ազատ ոճի լողի երկու մեդալ է նվաճել Փարիզի Օլիմպիական խաղերում՝ արծաթե 1,500 մետր և բրոնզ 800 մետր մրցավազքում:
Աղբյուր՝ ArmSport.am