Նվազեցվել են ցամաքային տրանսպորտով և հետիոտնային եղանակով անձնական օգտագործման ապրանքների տեղափոխման չափաքանակները. ՊԵԿ
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ ՀՀ կառավարության 2024 թվականի օգոստոսի 8-ի թիվ 1206-Ն որոշման համաձայն, 2024 թվականի օգոստոսի 19-ից ֆիզիկական անձանց կողմից Եվրասիական տնտեսական միության անդամ չհանդիսացող պետություններից ցամաքային տրանսպորտով կամ հետիոտնային եղանակով, ուղեկցվող և (կամ) չուղեկցվող ուղեբեռով ՀՀ տեղափոխվող (ներմուծվող) անձնական օգտագործման ապրանքների՝ առանց մաքսատուրքի և հարկերի վճարման ներմուծման բնաիրային և արժեքային չափաքանակների արտոնության շեմը նվազեցվել է։ Մասնավորապես, եթե մինչև 2024 թվականի օգոստոսի 18-ը ներառյալ, ցամաքային տրանսպորտով և հետիոտնային եղանակով առանց մաքսատուրքերի, հարկերի վճարման Հայաստանի Հանրապետություն կարող էր տեղափոխվել 500 եվրոյին համարժեք դրամը և (կամ) 25 կիլոգրամը չգերազանցող անձնական օգտագործման ապրանքներ, ապա 2024 թվականի օգոստոսի 19-ից այդ չափաքանակը չի կարող գերազանցել 200 եվրոյին համարժեք դրամը և (կամ) 10 կիլոգրամը:
Միաժամանակ, Կոմիտեն տեղեկացնում է, որ նոր սահմանաչափերը կիրառվելու են 2024 թվականի օգոստոսի 19-ից՝ ցամաքային տրանսպորտով կամ հետիոտն եղանակով սահմանով տեղափոխվող անձնական օգտագործման ապրանքների նկատմամբ։