Գերասիմ Վարդանյանի կալանքը երկարաձգվեց մեկ ամսով
ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Գերասիմ Վարդանյանի կալանքը երկարաձգվեց ևս մեկ ամսով։
Դատավոր Մելիքսեթյանն այսօր՝ օգոստոսի 14-ին մասնակի բավարարել է Գերասիմ Վարդանյանի վերաբերյալ քննիչի միջնորդությունը՝ կալանքը երկարաձգելով մեկ ամսով։ Սակայն վերացրել է ազգականներին տեսակցելու արգելքը:
Այս մասին հայտնում է Գերասիմ Վարդանյանի փաստաբան Սերգեյ Հարությունյանը։