Ռուսաստանի մարզերը ենթարկվել են ուկրաինական 117 ԱԹՍ-ների և «Տոչկա-Ու» հրթիռների հարձակման
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ գիշերը երկրի տարբեր մարզերում խոցվել է ուկրաինական 117 անօդաչու թռչող սարք և չորս «Տոչկա-Ու» մարտավարական հրթիռ։
Գերատեսչությունը հաղորդում է, որ Կուրսկի և Վորոնեժի մարզերում խոցվել է 37-ական ԱԹՍ, մնացած ԱԹՍ-ները խոցվել են Բելգորոդի, Նիժեգորոդի, Վոլգոգրադի, Բրյանսկի, Օռլովի և Ռոստովի մարզերում։
Բելգորոդի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը մարզում արտակարգ դրության ռեժիմ է հայտարարել։ Իր Telegram ալիքում Գլադկովը գրել է, որ Շեբեկինոյում ուկրաինական ԱԹՍ-ների հարձակման հետևանքով բազմաբնակարան շենքում հրդեհ է բռնկվել, վնասվել է գազամատակարարման գիծը։ Բացի այդ, FPV անօդաչուով հարձակման հետևանքով բեռնատար ավտոմեքենայի վարորդը ծանր վիրավորում է ստացել։
Վորոնեժում վնասվել են բնակելի և ոչ բնակելի, կոմունալ ենթակառուցվածքի օբյեկտներ, տրանսպորտային միջոցներ։