Երևանի Թումանյան փողոցում կենսունակությունը կորցրած ծառերը փոխարինվել են նորերով
Երևանի Թումանյան փողոցում կենսունակությունը կորցրած, ձևախեղված ծառերը փոխարինվել են նորերով: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։
Թեղիները հեռացվել են, փոխարենը տնկվել է 175 արճվան ծառատեսակ (հուդայածառ):
Նոր ծառերը 10 տարեկան են, որոնք առաջիկա տարիներին արդեն կդառնան սաղարթախիտ:
Մանրամասները՝ տեսանյութում։