Հայտնի է՝ երբ տեղի կունենա Ավատար 3-ի պրեմիերան
D23 միջոցառման ժամանակ Disney-ը պաշտոնապես հայտարարել է, որ Ավատար 3-ի պրեմիերան տեղի կունենա 2025 թվականի դեկտեմբերի 19-ին՝ երկրորդ մասի թողարկումից երեք տարի անց։ Ջեյք Սալիի մասին պատմվածքի շարունակությունը կկոչվի «Ավատար. Կրակ և մոխիր»:
Ռեժիսորը, իհարկե, կլինի Ջեյմս Քեմերոնը։ Սյուժեի մանրամասները գաղտնի են պահվում, հայտնի է միայն այն, որ Պանդորան կկանգնի կրակի ոչնչացման վտանգի տակ, և գլխավոր հերոսները ստիպված կլինեն փրկել այն։
«Նոր մշակույթներ և վայրեր. դուք կտեսնեք Պանդորայի՝ մոլորակի մասին ավելին, քան երբևէ տեսել եք»,- ասել է Քեմերոնը, հաղորդում է Deadline-ը: «Նոր ֆիլմն այն չէ, ինչ դուք ակնկալում եք, բայց հաստատ այն է, ինչ ցանկանում եք», – Showbiz-ի փոխանցմամբ՝ ավելացրել է նա: