ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական հարցերով օգնականը ժամանել է Ուկրաինա
ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական հարցերով օգնական Ջեյմս Օ՛Բրայենը ժամանել է Ուկրաինա, հայտնել է Ուկրաինայում ԱՄՆ դեսպան Բրիջիթ Բրինքը։
«Մենք ջերմորեն ողջունում ենք ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական հարցերով օգնական Ջեյմս Օ'Բրայենին Ուկրաինայում»,- գրել է Բրինքը սոցիալական ցանցում:
Դեսպանը հավելել է, որ պետքարտուղարի օգնականի ներկայությունը Կիևում «ազդանշան է», որը ցույց է տալիս ԱՄՆ-ի շարունակական աջակցությունն Ուկրաինային։