ՌԴ-ի հետ Գորիս-Կապան մայրուղու հսկողության մասին փաստաթուղթ ստորագրվե՞լ է. ԱԳՆ-ի պատասխանը
ՀՀ ԱԳՆ-ն պատասխանել է Sputnik Արմենիայի հարցմանը, թե արդյոք Արցախյան 44-օրյա պատերազմից հետո Ռուսաստանի հետ ստորագրվե՞լ է փաստաթուղթ Գորիս-Կապան մայրուղու վրա սահմանային վերահսկողություն իրականացնելու վերաբերյալ։
ՀՀ արտգործնախարարությունը հաստատել է նման փաստաթղթի առկայությունը։
«Տեղեկացնում ենք, որ նման բնույթի փաստաթուղթ ստորագրվել է Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարների միջև», - ասացին գերատեսչությունից։
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։