Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատի նախագահ Անա Օլիվերայի գլխավորած պատվիրակությունը կժամանի Հայաստան
Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատի նախագահ Անա Օլիվերայի գլխավորած պատվիրակությունն օգոստոսի 28-31-ը կգտնվի Հայաստանում:
Պատվիրակության ընդունելության մասին կարգադրությունն օգոստոսի 13-ին ստորագրել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը:
«Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 12-րդ կետով` կարգադրում եմ.
1.Կազմակերպել 2024 թվականի օգոստոսի 28-31-ը Հայաստանի Հանրապետություն ժամանող՝ Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատի նախագահ Անա Օլիվերայի գլխավորած պատվիրակության ընդունելությունը:
2.Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դ. Առաքելյանին` պատվիրակության ընդունելությունը կազմակերպել Ազգային ժողովի նախագահի 2018 թվականի հունվարի 25-ի «Ներկայացուցչական ծախսերի իրականացման եւ հուշանվերների տրամադրման կարգի մասին» Կ-22-Ա կարգադրության համաձայն՝ Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեով Ազգային ժողովին այդ նպատակի համար հատկացված միջոցների հաշվին»,- ասվում է կարգադրության մեջ: