Փաշինյանի գլխավորութամբ ՔՊ նիստ է տեղի ունեցել
Օգոստոսի 13-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Այս մասին հայտնում են կուսակցության մամուլի ծառայությունից։
««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Շենգավիթի Տարածքային կազմակերպության խորհրդի նախագահի պաշտոնում հաստատվել է Տիգրան Մակարյանի, Աբովյանի Տարածքային կազմակերպության խորհրդի նախագահի պաշտոնում՝ Հովհաննես Աբրահամյանի,
Բերդի Տարածքային կազմակերպության խորհրդի նախագահի պաշտոնում՝ Սևակ Բադալյանի թեկնածությունները»,-ասված է հայտարարության մեջ։