Հայաստանում հեղուկ գազը թանկացել է 54,3 տոկոսով
Հայաստանում հեղուկ գազը հուլիսին հունիսի համեմատ թանկացել է 54,3 տոկոսով:
Այս մասին նշված է ՀՀ վիճակագրական կոմիտեի այսօր հրապարակած «Սպառողական գների ինդեքսը ՀՀ-ում» 2024 թ. հունվար–հուլիսի հրապարակման մեջ։
Հեղուկ գազի գինը երկու ամսվա ընթացքում 100 դրամից բարձրացել է՝ դառնալով 230 դրամ: