«Արարատ-Արմենիան» մեկնեց Հունգարիա
Հայաստանի գործող գավաթակիր «Արարատ-Արմենիան» այսօր՝ օգոստոսի 13-ին, մեկնեց Հունգարիա: Այդ մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
Վարդան Մինասյանի սաներն օգոստոսի 15-ին Կոնֆերենցիաների լիգայի խաղարկության որակավորման երրորդ փուլի պատասխան խաղում կհյուընկալվեն հունգարական «Պուշկաշ Ակադեմիային»։
Պատասխան հանդիպումը կկայանա օգոստոսի 15-ին, Երևանի ժամանակով 23։00-ին։ Թիմերի միջև կայացած առաջին խաղում երևանյան ակումբը պարտվել էր նվազագույն հաշվով (0:1):
Աղբյուր՝ ArmSport.am