Գուրգեն Արսենյանի՝ պատգամավորի լիազորությունները պաշտոնապես դադարեցվեց
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն արձանագրություն է ստորագրել Գուրգեն Արսենյանի՝ պատգամավորի լիազորությունները դադարեցնելու մասին:
«Հիմք ընդունելով պատգամավորի հրաժարականի մասին դիմումը և առաջնորդվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 154-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի և 155-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի պահանջներով՝ դադարած համարել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական ընտրական ցուցակով ընտրված պատգամավոր Գուրգեն Արսենյանի՝ պատգամավորի լիազորությունները»,- նշված է ԱԺ նախագահի ստորագրած արձանագրության մեջ:
Ըստ շրջանառվող լուրերի, Գուրգեն Արսենյանը ՌԴ-ում դեսպանի պաշտոնում կփոխարինի Վաղարշակ Հարությունյանին: