Դիլիջանում 9 հարկ ունեցող շենքը քանդվում է, 36 ընտանիքներ վտանգի մեջ են. Ոսկան Սարգսյան (տեսանյութ)
Դիլիջանում 9 հարկ ունեցող շենքը քանդվում է, 36 ընտանիքներ վտանգի մեջ են։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել և կից տեսանյութ է հրապարակել լրագրող Ոսկան Սարգսյանը։
«Դիլիջան քաղաքի Շամախյան 1ա հասցեում գտնվող շենքը վտանգված է, տարիներ շարունակ անձրևաջրերը լցվում են շենք, թափվում նկուղ։
Տիրում է մեծ գարշահոտություն, շենքն արդեն թեքվել է, կարող է փլուզվել։
Բնակիչները բազում անգամ «թեժ գծեր» են դիմել, դիմել են կառավարություն, Նիկոլ Փաշինյանին, սակայն` անօգուտ։
Դիլիջանի համայնքսպետարանից հայտնել են, որ իրենք երկար խողովակ չունեն` կոյուղին բացելու համար։ Համայնքապետարանը համարում է, որ այդ շենքի խնդիրը «Վեոլիա ջուր» ընկերության գործն է, այդ ընկերությունն էլ համարում է, որ դա համայնքապետարանի գործն է»,- գրել է նա։