Սպիտակի ՔՊ-ական համայնքապետը նոր՝ 46 հազար դոլարանոց ծառայողական մեքենա ունի
Սպիտակի ՔՊ-ական համայնքապետ Քաջայր Նիկողոսյանը նոր՝ 46 հազար դոլարանոց ծառայողական մեքենա ունի՝ տեղական բյուջեի հաշվին, գրել է «Հրապարակ»-ը։
2024 թվականի արտադրության ամենագնացը Սպիտակի համայնքապետարանի 6 ծառայողական մեքենաներից մեկն է, որոնց գնման համար համայնքի ավագանին միաձայն կողմ է քվեարկել։
Քաջայր Նիկողոսյանը «Հրապարակ»-ի հետ զրույցում հրաժարվել է խոսել գնման նպատակահարմարության եւ անհրաժեշտության մասին։
Ավելի մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։