Պաղեստինի նախագահը Մոսկվայում է
Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասը ժամանել է Մոսկվա: Ռուսաստանում Պաղեստինի դեսպան Աբդել Հաֆիզ Նոֆալը նշել է, որ նրան կընդունի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
Հանդիպումների հիմնական թեման պաղեստինա-իսրայելական հակամարտությունն է: Դեսպանը նաև նշել է, որ կողմերը կխոսեն հակամարտության կարգավորման գործում Ռուսաստանի դերի մասին:
«Իրավիճակը ծանր է, իսկ Ռուսաստանը մեզ մոտ երկիր է։ Մենք պետք է խորհրդակցենք»,- հայտարարել է Նոֆալը։