Թուրքիայի մզկիթներից մեկի մոտ տեղի ունեցած դանակահարության հետևանքով կա 5 վիրավոր
Թուրքիայում դիմակավորված անձը, որը կրել է սաղավարտ և զրահաբաճկոն, օգոստոսի 12-ին մզկիթներից մեկի մոտ հարձակվել է մարդկանց վրա և դանակահարել առնվազն 5-ին։ Այս մասին հաղորդում է «Ամերիկայի ձայնը»։
Երկար դանակով զինված 18-ամյա կասկածյալը Էսքիշեհիր քաղաքում իրականացրած հարձակումը հեռարձակել է X սոցիալական հարթակում, նախքան ոստիկանությունը կձերբակալեր նրան։
Ըստ որոշ տեղի լրատվամիջոցների՝ դանակահարության հետևանքով վիրավորվել է 7 մարդ։ Հարձակվողը հագնված է եղել խաղի կերպարի նման, նրա գոտկատեղից կախված է եղել կացին։
Թուրքական լրատվամիջոցները գրում են, որ կասկածյալն, ամենայն հավանականությամբ, գտնվել է կռվի տեսարաններով խաղերի ազդեցության տակ։