«Grand Chess Tour: Saint Louis 2024». մասնակից ուժեղագույն շախմատիստների թվում է նաև Լևոն Արոնյանը
Օգոստոսի 12-ից 16-ը Սենթ Լուիսում կանցկացվի «Grand Chess Tour: Saint Louis 2024» արագ և կայծակնային շախմատի շրջանային մրցաշար՝ 10 ուժեղագույն շախմատիստների մասնակցությամբ: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան։
Մրցաշարին կմասնակցեն հետևյալ շախմատիստները․
Հիկարու Նակամուրա
Ֆաբիանո Կարուանա
Յան Նեպոմնյաշչի
Նոդիրբեկ Աբդուսատորով
Ալիռեզա Ֆիրուզջա
Ուեսլի Սո
Ռամեշբաբու Պրագնանանդհա
Լենիեր Դոմինգես
Լևոն Արոնյան
Մաքսիմ Վաշիե-Լագրավ