ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դատապարտել է իսրայելական հարվածները Գազայում գտնվող դպրոցին
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը դատապարտել է իսրայելական հարվածը Գազայի հատվածում գտնվող դպրոցին, որը հանգեցրել է տասնյակ մարդկանց մահվան։
Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսնակ Ֆարհան Հաքը:
«Գլխավոր քարտուղարը դատապարտում է Գազայում շարունակվող մարդկային, այդ թվում՝ կանանց և երեխաների կորուստները։ Մինչդեռ մենք տեսանք իսրայելական հերթական ավերիչ հարվածը Գազայում գտնվող Ալ Թաբիին դպրոցին, որն ապահով ապաստարան է հարյուրավոր պաղեստինցի ընտանիքների համար»,- ասել է նա՝ հավելելով, որ Գուտերեշը նաև ընդգծել է խաղաղ բնակիչների անվտանգությունն ու անխոչընդոտ մարդասիրական մուտքը Գազայի հատված ապահովելու անհրաժեշտությունը։
Օգոստոսի 10-ին Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը հայտնել էր իբր Ալ Թաբիին դպրոցական համալիրում գտնվող ՀԱՄԱՍ-ի օպերատիվ կառավարման կենտրոնին ավիահարվածներ հասցնելու մասին։
Պաղեստինի քաղաքացիական պաշտպանական ծառայության տվյալներով՝ հարվածների հետևանքով զոհվել է առնվազն 93 մարդ, այդ թվում՝ 11 երեխա և 6 կին։