Ադրբեջանը և Թուրքիան քննարկել են ռազմատեխնիկական համագործակցության հարցեր
Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարար Վուգար Մուստաֆաևը հանդիպել է աշխատանքային այցով երկրում գտնվող Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության կոմիտեի նախագահ Հալուք Գերգյունի գլխավորած պատվիրակության հետ։
Հանդիպման ընթացքում Մուստաֆաևը նշել է, որ պաշտպանական արդյունաբերության ոլորտում երկրների միջև համագործակցությունը զարգանում է մեծ թափով։
«Մուստաֆաևը հյուրերին տեղեկացրել է Ադրբեջանի ժամանակակից պաշտպանական արդյունաբերության ոլորտում նորարարությունների, ձեռք բերված արդյունքների և ապագայի ծրագրերի մասին։ Գերգյունը նշել է Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության հետագա զարգացմանն ուղղված համատեղ գործունեության կարևորությունը»,- գրում են ադրբեջանական լրատվամիջոցները: