Ուկրաինայի էներգետիկայի փոխնախարարը ձերբակալվել է
Ուկրաինայի էներգետիկայի փոխնախարար Ալեքսանդր Խեյլոն ձերբակալվել է Կիևում՝ 500 հազար դոլար կաշառք ստանալու կասկածանքով, հայտնում է ուկրաինական Страна.ua-ն:
Մասնագիտացված հակակոռուպցիոն դատախազությունը պնդում է, որ պաշտոնյան բերման է ենթարկվել իր ղեկավարի՝ Ուկրաինայի էներգետիկայի նախարար Գերման Գալուշչենկոյի շնորհիվ։
Դատախազության տվյալներով՝ ածխի արդյունաբերության ներկայացուցիչները դիմել են փոխնախարարին՝ Պոկրովսկի պետական հանքից սարքավորումները հանելու թույլտվություն ստանալու համար։ Փոխնախարարի պարտականությունները ներառում էին այդ սարքավորումների պահպանումը, սակայն նա գումար է պահանջել Դոնեցկի մարզի առաջնագծի շրջանի հանքերից եզակի տեխնիկան օգտագործման նպատակով Լվով-Վոլին ածխային ավազանի պետական ձեռնարկությունների ղեկավարներին փոխանցելու համար:
Կաշառքի գործում փոխնախարարը հավաքագրել է ևս երեք հանցակցի, սակայն գումարի մի մասը ստանալուց հետո չորսն էլ ձերբակալվել են։ Նրանց սպառնում է մինչև 12 տարվա ազատազրկում՝ գույքի բռնագրավմամբ։