Երեք օրում գրանցվել է 48 ՃՏՊ․ 80 մարդ ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ օգոստոսի 9-ից 12-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 231 դեպք, որից 2-ը՝ նախկինում կատարված:
Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 46, ֆիզիկական ներգործության և մարմնական վնասվածք պատճառելու՝ 30-ական, թմրանյութի հայտնաբերման՝ 23, հոգեկան ներգործության՝ 13, անձնական ունեցվածքի գողության՝ 12, խարդախության՝ 10, աշխատանքային պաշտպանության կանոնները խախտելու՝ 7, գույքը ոչնչացնելու կամ վնասելու՝ 6, փաստաթղթեր կեղծելու կամ կեղծ փաստաթղթեր օգտագործելու՝ 5, խուլիգանության ու շրջանառությունն արգելված թմրամիջոցներ պարունակող բույսեր ցանելու կամ աճեցնելու՝ 4-ական, շորթման՝ 3, դրամանենգության, պաշտոնեկան լիազորությունները չարաշահելու, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու, դատական անկտը չկատարելու կամ դրա կատարմանը խոչընդոտելու և սառը զենքի հայտնաբերման՝ 2-ական, կողոպուտի, խոշտանգման, մարդու թրաֆիքինգի կամ շահագործման, պետական ունեցվածքի գողության, կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի, ծառերը, թփերը ապօրինի հատելու, լեռնահանքային աշխատանքների ընթացքում աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու, բժշկական գաղտնիք հրապարակելու, ապացույցներ կեղծելու, փոխելու կամ թաքցնելու, հանցավոր ճանապարհով ստացված գույք ձեռք բերելու, իրացնելու կամ իրացմանն աջակցելու, պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի ինքնակամ զավթման, ապօրինի կերպով սառը զենք կրելու, երեխայի դաստիրակության կամ խնամքի պարտականությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, ազատությունից ապօրինի զրկելու, ընտանեկան բռնության, ինքնիրավչության, թմրամիջոցի մաքսանենգության ու համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի ինքնակամ զավթումը չդադարեցնելու՝ 1-ական դեպք։
Նախկինում կատարված հանցագործության դեպքերից բացահայտվել է սպանության փորձի և մարմնական վնասվածք պատճառելու՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել են 3 անհետ կորած և 9 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 1 հետախուզվող։
Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 48 պատահար. 80 մարդ ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։