Լիբանանի կողմից Իսրայելի տարածքի ուղղությամբ շուրջ 30 արկ է արձակվել
Իսրայելի պաշտպանության բանակը (ԻՊԲ) հայտարարել է, որ Լիբանանի կողմից Իսրայելի տարածքի ուղղությամբ շուրջ 30 արկ է արձակվել։
ԻՊԲ-ն Telegram-ում հաղորդագրություն է տարածել այդ մասին՝ հավելելով, որ արձակման աղբյուրների ուղղությամբ հարվածներ են հասցվում:
«Հայտնաբերվել է շուրջ 30 արկ, որոնք Լիբանանից արձակվել են դեպի Կաբրիի շրջան. դրանցից մի քանիսն ընկել է բաց տարածքում», - ասվում է հաղորդագրության մեջ։
Տուժածների մասին տվյալներ չեն ստացվել։
Օգոստոսի 11-ին The Times of Israel պարբերականը հաղորդել էր, որ Իսրայելի պաշտպանության բանակն անցած շաբաթվա ընթացքում հերթական զորավարժություններն է անցկացրել, որոնք նմանակել են մարտեր Լիբանանի տարածքում։
Իրադրությունն Իսրայել-Լիբանան սահմանին ավելի է սրվել Բեյրութում «Հեզբոլլահ»-ի ռազմական թևի հրամանատարներից մեկի՝ Ֆուադ Շուքրի սպանությունից հետո։