Բայդենը հայտարարել է Հարիսի աջակցության քարոզարշավի իր մտադրության մասին
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ասել է, որ ինքը քարոզարշավ է իրականացնելու Դեմոկրատական կուսակցության թեկնածու Կամալա Հարիսի օգտին Փենսիլվանիայում՝ նոյեմբերին կայանալիք նախագահական ընտրություններում:
Հարցին, թե արդյոք նա աջակցում է Հարրիսին, Բայդենը պատասխանել է. «Այո»:
Բայդենն ասել է, որ ինքը և Փենսիլվանիայի նահանգապետ Ջոշ Շապիրոն կազմակերպում են նախընտրական շրջագայություն Փենսիլվանիայում:
«Ես պատրաստվում եմ քարոզարշավ անցկացնել նաև այլ նահանգներում և կանեմ այն, ինչ կարող եմ անել առավելագույնս օգնելու համար»: