Ճապոնիայում թայֆունի պատճառով չեղարկվել է ավելի քան 80 չվերթ
Ճապոնիայում առնվազն 86 չվերթ է չեղարկվել, քանի որ «Մարիա» թայֆունը մոտենում է երկրի հյուսիսարևելյան շրջաններին։
Թռիչքների չվացուցակի փոփոխությունները հիմնականում վերաբերում են Տոհոկու շրջանով, արևմտյան Օսակա քաղաքով և Տոկիոյով անցնող երթուղիներին։
Օդերեւութաբանների տվյալներով՝ քամու պոռթկումների արագությունը թայֆունի անցման տարածքում հասնում է 25-35 մ/վ։