Մասնագետը խորհուրդ է տվել նախաճաշին խուսափել որոշ մթերքներից
Սննդաբան Մարիա Սիրոշն ասել է, որ նախաճաշին որոշակի մթերքներ օգտագործելը կարող է շատ լուրջ հիվանդությունների առաջացման պատճառ դառնալ։ Նա «Իզվեստիայի» հետ զրույցում անվանել է նախաճաշի վնասակար տարբերակները:
Սիրոշի խոսքով՝ մարդիկ, ովքեր հաճախ չեն նախաճաշում, ունեն ավելորդ քաշ, արյան բարձր ճնշում, բարձր խոլեստերին: Առողջական խնդիրներից կարող եք խուսափել՝ նախաճաշին չուտելով որոշ մթերքներ և ուտեստներ:
Այսպիսով, սննդաբանը հորդորել է չչարաշահել եգիպտացորենը, բրնձի շիլաները, ինչպես նաև լուծվող շիլաները։ Մասնագետի խոսքով՝ դրանց օգտագործումը խթանում է ցերեկային ժամերին քաղցի զգացումը և քաղցրավենիքի հակումը։
Shantnews-ի փոխանցմամբ՝ Սիրոշը նաև խորհուրդ է տվել նախաճաշին հրաժարվել կարտոֆիլից, մյուսլիից, յոգուրտներից։
Առավոտյան միայն մրգեր ուտելը վնասակար է, շարունակել է նա։ Այս կատեգորիայի մթերքները պետք է աղանդեր լինեն հիմնական կերակուրից հետո, պարզաբանել է նա։ Բացի այդ, վնասակար է նախաճաշին քիչ ճարպեր ուտելը կամ այն ընդհանրապես բաց թողնելը, քանի որ հակառակ դեպքում կտուժի լեղապարկը, եզրափակել է սննդաբանը։