Վաղը մեկնարկելու է «Հունիսի 12-ի» գործով դատավարությունը 16 մեղադրյալների նկատմամբ․ Ռուբեն Մելիքյան
Փաստաբան Ռուբեն Մելիքյան ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Վաղը՝ օգոստոսի 12-ին ժամը 15:00-ին, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարանի «Աջափնյակ-1» նստավայրում (հասցե՝ Նազարբեկյան 40), մեկնարկելու է «Հունիսի 12-ի» գործով դատավարությունը 16 մեղադրյալների նկատմամբ։
Նրանցից 15-ը մեղադրվում է խուլիգանության հոդվածով, մեկը՝ զանգվածային անկարգության։
4 մեղադրյալ գտնվում է բանտային կալանքի տակ, 8-ը՝ տնային կալանքի, 2-ը՝ վարչական հսկողության, 2-ը՝ բացակայելու արգելքի։
Նիստը նախագահելու է դատավոր Արամայիս Ասատրյանը»։