Իրանական բարձրաստիճան պատվիրակությունը ժամանել է Ռուսաստան
Իրանական բարձրաստիճան պատվիրակությունը ժամանել է Ռուսաստան՝ մասնակցելու «Բանակ-2024» 10-րդ միջազգային ռազմատեխնիկական համաժողովին։
Այս մասին հայտնում է IRNA-ն՝ մանրամասնելով, որ այս միջազգային ռազմատեխնիկական համաժողովն անցկացվելու է օգոստոսի 12-14-ը։
Իրանի Իսլամական Հանրապետության պաշտպանական և ռազմական արդյունաբերությունը երրորդ տարին անընդմեջ ակտիվ մասնակցություն է ունենալում ցուցահանդեսին։
Ցուցահանդեսին կներկայացվեն Իրանի ռազմական և պաշտպանական նորագույն արտադրանքները:
Իրանական պատվիրակությունը գլխավորում է «Խաթամ ալ Անբիա» բազայի համակարգողի տեղակալ, բրիգադի գեներալ Ալի Շադմանին։
Համաժողովը համարվում է ընկերությունների և ձեռնարկությունների արտադրանքի ցուցադրման և ռազմարդյունաբերական համալիրում համագործակցության հետագա ինտեգրման հարթակ: