Քևին Դյուրանտը տպավորիչ ռեկորդ է գրանցել Օլիմպիական խաղերում
ԱՄՆ բասկետբոլի հավաքականի հարձակվող Քևին Դյուրանտը դարձել է թիմային մարզաձևերի պատմության մեջ առաջին քառակի օլիմպիական չեմպիոնը, գրում է Armsport-ը։
Օգոստոսի 10-ին 2024 թվականի Օլիմպիական խաղերի եզրափակչում ամերիկացիները հաղթել են Ֆրանսիային (98:87):
Դյուրանտը նախկինում Օլիմպիական ոսկի է նվաճել ԱՄՆ-ի հավաքականի հետ 2012, 2016 և 2020 թվականներին:
ԱՄՆ-ի հավաքականը պատմության մեջ 17-րդ անգամ և հինգերորդ անգամ անընդմեջ դարձավ տղամարդկանց բասկետբոլի օլիմպիական չեմպիոն: