64,3 միլիոն եվրո ֆուտբոլիստի դիմաց. ով է «Տոտենհեմի» ամենաթանկարժեք տրանսֆերը
«Բորնմութի» արդեն նախկին անգլիացի հարձակվող Դոմինիկ Սոլանկեն համալրել է Լոնդոնի «Տոտենհեմի» շարքերը, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։
Լոնդոնյան ակումբը նոր տրանսֆերի մասին հայտարարել է Օբիտո Ուչիհայի (Նարուտո անիմեի հիմնական հերոսներից մեկի) դիմակի և թիմի մարզաշապիկի լուսանկարով։ Տեղեկացնենք, Սոլանկեն Օբիտո Ուչիհայի երկրպագուն է և հաճախ իր գոլերը տոնում է իր սիրած հերոսի ոճով:
Ըստ Transfermarkt-ի`լոնդոնյան ակումբը ֆուտբոլիստի տրանսֆերի դիմաց վճարել է 64,3 միլիոն եվրո, ինչը նոր ռեկորդ է ակումբի համար։
Աղբյուր` ArmSport.am