Կուրսկի շրջանից տարհանվել է ավելի քան 76 հազար մարդ
Կուրսկի շրջանից ընդհանուր առմամբ տարհանվել է ավելի քան 76 հազար մարդ, տեղակայվել են 60 ժամանակավոր տեղաբաշխման կենտրոններում, որտեղ գտնվում է ավելի քան 4,3 հազար մարդ, հայտնում է ՌԴ ԱԻՆ մամուլի ծառայությունը։
«Օպերատիվ շտաբը շարունակում է շուրջօրյա աշխատանքը՝ բնակչությանը օգնություն ցուցաբերելու համար, այժմ առաջնահերթ խնդիր է հանդիսանում բնակիչների վերաբնակեցումը դեպի անվտանգ շրջաններ», - ասված է հաղորդագրությունում։