Հարվածները, որոնց զոհ են դառնում խաղաղ բնակիչները, արդարացում չունեն․ Զախարովա
Մոսկվայում ցնցված են Գազայի հատվածում դպրոցին հասցված հարվածից, իսրայելական կողմին կոչ են անում զերծ մնալ քաղաքացիական օբյեկտների վրա հարձակումներից՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Նա նշել է, որ Գազայի հատվածում նման հարվածները, որոնց զոհ են դառնում խաղաղ բնակիչները, կրում են համակարգված բնույթ:
«Կարծում ենք, որ դրանք արդարացում չունեն և չեն կարող ունենալ»,- ասել է Զախարովան, հավելել՝ նման ողբերգությունները խոչընդոտում են կրակի շուտափույթ դադարեցմանը, ինչպես նաև պահվող անձանց փոխանակմանն ուղղված միջազգային ջանքերին:
ՌԴ ԱԳՆ խոսնակն ընդգծել է ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի և Անվտանգության խորհրդի բանաձևերի անհապաղ կատարման անհրաժեշտությունը։