Տոլան ռեկորդ սահմանեց մարաթոնյան վազքում՝ դառնալով օլիմպիական չեմպիոն
2022 թվականի աշխարհի չեմպիոն 32-ամյա եթովպիացի մարզիկ Տամիրատ Տոլան դարձել է 2024 թվականի օլիմպիական չեմպիոն տղամարդկանց մարաթոնյան վազքում։ Տոլան 42 կմ 195 մ տարածությունը հաղթահարել է 2 ժամ 6 րոպե 26 վայրկյանում՝ դրանով իսկ սահմանելով օլիմպիական նոր ռեկորդ։
Արծաթե մեդալը նվաճել է բելգիացի Բաշիր Աբդին, որը 21 վայրկյան ընդամենը զիջել Տոլային։ Բրոնզե մեդալակիր է դարձալ քենիացի Բենսոն Կիպրուտոն՝ 34 վայրկյան զիջելով առաջատարին։
Հարկ է նշել, որ այս տարածության կրկնակի օլիմպիական չեմպիոն (2016, 2020 թթ.) 39-ամյա քենիացի Էլիուդ Կիպչոգեն 35-րդ կիլոմետրից դուրս է եկել մրցավազքից։
Աղբյուր` ArmSport.am