Լուկաշենկոն Ուկրաինային մեղադրել է Բելառուսի օդային տարածքը խախտելու համար
Ռուսաստանի և Բելառուսի օդային տարածքում ոչնչացվել են Ուկրաինայից ուղարկված օդային թիրախներ՝ հայտարարել է Ալեքսանդր Լուկաշենկոն։
Բելառուսի նախագահն Ուկրաինային մեղադրել է իր երկրի օդային տարածքը խախտելու համար։
«Երեկ ժամը 18:10-ին ռազմաօդային ուժերի և ՀՕՊ զորքերի ստորաբաժանումները բերվել են բարձր մարտական պատրաստության։ Բելառուսի տարածքում մենք ոչնչացրել ենք թիրախները։ Մնացածը փոխանցվել է Ռուսաստանի Դաշնությանը․ մենք Ռուսաստանի հետ միասնական ՀՕՊ ունենք։ Եվ Ռուսաստանի գլխավոր շտաբի և հակաօդային պաշտպանության այդ ուղղության հրամանատարի տեղեկատվության համաձայն՝ այդ թիրախները խոցվել են Յարոսլավլի մերձակայքում»,- մանրամասնել է Լուկաշենկոն։
Բելառուսի ղեկավարի խոսքով՝ ուկրաինացիները ցույց են տալիս, որ պատրաստ չեն խաղաղության և շարունակում են լարվածության սրումը։ «Երկու օր առաջ հարձակումը Կուրսկի ուղղությամբ, և այժմ այս սադրանքը»,- հավելել է Լուկաշենկոն։