Օվերչուկն ու Մուստաֆաևը քննարկել են Մոսկվայի և Բաքվի համագործակցության արդյունքները տարբեր ոլորտներում
Բաքվում կայացել է Ռուսաստանի և Ադրբեջանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 22-րդ նիստը, որում քննարկվել են երկկողմ փոխգործակցության առանցքային հարցերը:
Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը և Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևն ամփոփել են համագործակցության արդյունքները տարբեր ոլորտներում, այդ թվում՝ առևտրի, տրանսպորտի, էներգետիկայի, ագրոարդյունաբերական համալիրի և մշակույթի:
ՌԴ ԱԳՆ տվյալով՝ կողմերը քննարկել են նաև կլիմայի փոփոխության, ջրային ռեսուրսների պահպանման և խելացի քաղաքի ոլորտում փորձի փոխանակման հարցեր:
«Նիստի ավարտին ստորագրվել է արձանագրություն, որն ամրագրում է ձեռք բերված պայմանավորվածությունները և վերահաստատում կառուցողական երկխոսությունը շարունակելու պատրաստակամությունը»,- ասված է գերատեսչության հաղորդագրության մեջ: