Հայաստանը ցավակցություն է հայտնել Բրազիլիային ավիավթարի կապակցությամբ
Հայաստանը ցավակցություն է հայտնել Բրազիլիային ավիավթարի կապակցությամբ։
«Հայաստանը համերաշխ է Բրազիլիայի հետ, որը սգում է Սան Պաուլու նահանգում ավիավթարի հետևանքով 61 ուղևորի և անձնակազմի անդամի մահը։ Մեր անկեղծ ցավակցությունն ենք հայտնում զոհվածների ընտանիքներին»,- նշված է նախարարության X-ի միկրոբլոգում:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Բրազիլիայի հարավ-արևելքում գտնվող Սան Պաուլու նահանգի Վինհեդո մունիցիպալիտետում օգոստոսի 9-ին ինքնաթիռ է կործանվել։