Ճապոնիայում երկրաշարժ է տեղի ունեցել
Ճապոնիայի արևելքում՝ Տոկիոյի մերձակայքում, 5,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտնում է Ազգային օդերևութաբանական վարչությունը։
Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Կանագավայի պրեֆեկտուրայում՝ մայրաքաղաքին հարող տարածքում։
Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։