ՊՍԺ-ն նոր խաղացող ունի
Ֆրանսիական ՊՍԺ-ն իր պաշտոնական կայքում հայտարարել է, որ պայմանագիր է կնքվել Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» 22-ամյա պաշտպան Վիլիան Պաչոյի հետ:
Ֆուտբոլիստը հանդես կգա 51 համարի մարզաշապիկով։ Նշվում է նաև, որ Պաչոն դարձել է ակումբի պատմության մեջ առաջին էկվադորցի ֆուտբոլիստը։
Նախորդ մրցաշրջանում Պաչոն Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» կազմում 44 հանդիպում է անցկացրել բոլոր մրցաշարերում, որոնցում երկու գոլային փոխանցում է կատարել։
Աղբյուր՝ ArmSport.am