Կուրսկի մարզում դաշնային նշանակության արտակարգ իրավիճակ է հայտարարվել
Կուրսկի մարզում դաշնային նշանակության արտակարգ իրավիճակ է հայտարարվել: Տեղահանվածներին օգնելու համար միջոցներ են ձեռնարկվում:
Ուկրիանական աղբյուրները հայտնում են, որ Ուկրաինայի զինված ուժերն առաջ են շարժվել, մի շարք ռուսական բնակավայրեր գրավել և զինծառայողների գերի վերցրել: Նշվում է, որ ուկրաինացի զինվորականներն ամրապնդում են դիրքերը Սուջա քաղաքի շուրջ։ Ռուսական կողմն էլ վերջին 4 օրվա ընթացքում առաջին անգամ հաստատել է, որ Ուկրաինայի զինված ուժերը գտնվում են Սուջա քաղաքի ծայրամասերում: ՌԴ ՊՆ-ն հայտնել է, որ Սուջանսկի շրջան լրացուցիչ ստորաբաժանումներ են ուղարկվել:
Գերատեսչությունը, սակայն, հայտարարում է, որ ուկրաինական զինված ուժերին հարվածներ են հասցվում, նրանց առաջխաղացումը կասեցվում է: Կառույցից նաև հայտնել են, որ գիշերն ուկրաինական տասնյակ անօդաչու թռչող սարքերով թիրախավորվել են Բելգորոդի, Բրյանսկի, Լիպեցկի, Կուրսկի, Վորոնեժի, Օրյոլի շրջանները: Լիպեցկի ռազմական օդանավակայանում հրդեհ է բռնկվել: Շրջանի մի շարք բնակավայրերում տարհանում է հայտարարվել, հայտնի է խաղաղ բնակչության շրջանում տուժածների մասին:
Ռուսաստանի նախագահն Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ օպերատիվ հանդիպում է անցկացրել։ Վլադիմիր Պուտինը նշել է՝ օրակարգում են ահաբեկչության դեմ պայքարի հետ կապված կարևոր հարցեր։ Զեկույցով է հանդես եկել Անվտանգության դաշնային ծառայություն ղեկավար Ալեքսանդր Բորտնիկովը։