Կցանկանայի հանդես գալ Հայաստանի հավաքականում․ Վալերի Ծառուկյան
«Նիժնի Նովգորոդի» կիսապաշտպան Վալերի Ծառուկյանը, ով Ռուսաստանի քաղաքացիություն ունի, ասել է, որ կցանկանար հանդես գալ Հայաստանի ազգային հավաքականում։
«Հայաստանի հավաքակա՞ն, թե՞՝ Ռուսաստանի․․․ Կընտրեմ Հայաստանի հավաքականը։ Ես Ռուսաստանի Դաշնության քաղաքացի եմ, բայց առաջին հերթին հայ եմ։
Ռուսաստանը շատ մեծ է և գերազանցում է Հայաստանին ենթակառուցվածքների, ֆուտբոլի և սպորտի զարգացման առումով։
Հայաստանին ավելի շատ ֆուտբոլիստներ են պետք, այնտեղ ֆուտբոլիստների պակաս կա, բայց այնպիսի հսկայական երկրում, ինչպիսին Ռուսաստանն է, դրա հետ կապված խնդիրներ չկան»,- Ծառուկյանի խոսքերն է մեջբերում RB Sport-ը։
Աղբյուր՝ ArmSport.am