Քննարկվել են Հայաստանի և Վրաստանի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության զարգացման հնարավորությունները
Օգոստոսի 8-ին Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպել է Վրաստանի Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարի տեղակալ Մարիամ Կվրիվիշվիլիին։ Վրաստանում ՀՀ դեսպանությունից հայտնում են, որ քննարկվել են Հայաստանի և Վրաստանի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության զարգացման հնարավորությունները։