Չինաստանում ստեղծել են ռոբոտ շնաձուկ
Չինական Shenyang Aerospace Xinguang Group ընկերությունը ստեղծել է աշխարհում առաջին խելացի ռոբոտ շնաձուկը: Գրեթե հինգ մետր երկարությամբ և 350 կիլոգրամ քաշով նոր սարքը ճշգրտորեն վերարտադրում է իսկական շնաձկան շարժումները։
Ենթադրվում է, որ ռոբոտը կարող է օգտագործվել ծովում որոշակի առաջադրանքներ կատարելու համար, ինչպես նաև գիտական հետազոտություններում։ Արհեստական շնաձուկը կարող է զարգացնել վայրկյանում մինչև 0,7 մետր արագություն և սուզվել մինչև 20 մետր։
Ռոբոտը համալրված է նաև տեսախցիկներով, սենսորներով, սոնար տեխնոլոգիայով և BeiDou դիրքորոշման համակարգերով, փոխանցում է Shantnews-ը։