Լուկաշենկոն ԱՊՀ երկրներին կոչ է արել միասին մնալ և կարճաժամկետ օգուտներ չփնտրել
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ԱՊՀ երկրներին կոչ է արել միասին մնալ և կարճաժամկետ օգուտներ չփնտրել՝ ընդգծելով, որ եթե Ռուսաստանը փլուզվի, ԱՊՀ մյուս բոլոր երկրները ներքաշվելու են այդ անդունդի մեջ․
«Իրավիճակը կարող է զարգանալ այնպես, որ մեզնից ոչ մեկը ոչինչ չկարողանա անել առանց այս միասնության, և եթե մենք այսօր դա չհասկանանք, մեզ հետ կզբաղվեն առանձին, բայց եթե Ռուսաստանը փլուզվի, մենք բոլորս կքաշվենք այս անդունդը»,- ասել է նախագահը ԱՊՀ երկրների ՆԳ նախարարների հետ հանդիպմանը։ Նրան մեջբերել է ԲԵԼՏԱ գործակալությունը։