Զելենսկին ընդունել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի երկկուսակցական պատվիրակությանը
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ընդունել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի երկկուսակցական պատվիրակությանը, որի կազմում են Դոնալդ Նորկրոսը, Սելեստա Մելան և Ջեյմս Պանետին:
Զելենսկին շնորհակալություն է հայտնել ամերիկյան պատվիրակությանը՝ Կիև և Օդեսա այցելելու համար։ Նա ընդգծել է ԱՄՆ-ի աջակցությունը ռուսական հարձակմանը հակազդելու հարցում, մասնավորապես՝ Ուկրաինային F-16 ինքնաթիռների մատակարարումը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Ուկրաինայի պաշտպանունակության ամրապնդումը, ինչպես նաև երկրի պաշտպանական ուժերի առաջնահերթ կարիքները:
Զելենսկին նշել է քաղաքացիական բնակչության և կրիտիկական ենթակառուցվածքների արդյունավետ պաշտպանության համար լրացուցիչ ՀՕՊ միջոցների կարևորությունը, ինչպես նաև ԱՄՆ-ում ուկրաինացի օդաչուների և տեխնիկների համար ուսումնական առաքելությունների ընդլայնման անհրաժեշտությունը: