Իրանի հարվածների վախը կաթվածահար է արել Իսրայելը, 50 տարի առաջ այդպես չէր կարող լինել. քաղաքագետ
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Իսրայելի ստեղծումն անհավանական երևույթ էր: Դա հսկայական ջանքեր, տրամաբանության բոլոր կանոնների դեմ ջանքեր էր պահանջում ու, եթե արդար լինենք, հերոսական ու անհավանական նախաձեռնություն էր:
Անապատի մեջ հավաքել տարբեր լեզուներով խոսող, տարբեր մշակույթներ կրող, անգամ տարբեր ռասաների մարդանց ու անգամ զրոյից ստեղծել լեզու, դա բոլոր կանոնների դեմ էր:
Իսրայելը ստեղծել է միսիոներների մի սերունդ, որն ամեն օր վտանգների տակ է ապրել, քրտնաջան աշխատանքի միջոցով անապատը դարձրել է գյուղատնտեսական խորոշ արդյունահանող, հզոր ռազմաարդյունաբերական համալիր է ստեղծել՝ որոշ ոլորտներում դառնալով համաշխարհային առաջատար:
Կարճ ասած, այդ ամենը միսիոներների սերունդն է կառուցել: Սակայն հիմա այլ սերունդ է գալիս: Իսրայելի նոր սերունդն այդ պետությունն անհավանական ջարքերով ստեղծողները չեն, նրանք այդ աշխատանքի վայելողներն են, ու արդյունքում փոխվում է մտածողությունն ու աշխարհայացքը:
Իրանի հարվածների վախը կաթվածահար է արել Իսրայելը, 50 տարի առաջ այդպես չէր կարող լինել:
Նման մի բան մենք տեսնում ենք այսօրվա Հայաստանում»: