Տանձուտ գյուղի բնակչի տանը զենք-զինամթերք և թմրամիջոց է հայտնաբերվել
Ոստիկանության Արմավիրի բաժնի քրեական հետախույզները օգոստոսի 7-ին օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Տանձուտ գյուղի բնակիչ 69-ամյա տղամարդը տանը թմրամիջոց և զենք-զինամթերք է պահում:
Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված զննությամբ Տանձուտ գյուղի նշված տան նախասրահում և բակում հայտնաբերվել է ընդհանուր 11,66 գրամ կանեփանման զանգված:
Զննության ժամանակ 69-ամյա տանտերը ննջասենյակի տարբեր հատվածներից ոստիկաններին է ներկայացրել Ֆ1 տիպի նռնակ՝ պայթուցիչով, սվին-դանակ, տարբեր տրամաչափի փամփուշտներ, զրահաբաճկոն, զինվորական սաղավարտ և հակագազ:
Տղամարդը հայտնել է, որ հայտնաբերվածը պատկանում է իրեն, իսկ կանեփն ինքն է ցանել տնամերձ հողամասում՝ անձնական օգտագործման համար:
Կազմված փաստաթղթերը ներկայացվել են քննչական վարչություն:
Հանգամանքները նախաքննությանբ պարզվում են: