Եվրոպացի դիտորդների ներկայությունը վստահություն է ներշնչում սահմանամերձ համայնքների բնակչությանը. Դըկոտինյի
Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին, անդրադառնալով ՀՀ-ում Եվրոպական միության դիտորդական առաքելության՝ Սյունիքի մարզի Ներքին Հանդ կատարած այցին, կարծիք է հայտնել, որ եվրոպացի դիտորդների ներկայությունը վստահություն է ներշնչում համայնքի մեկուսացված և խոցելի բնակչությանը։
Այս մասին դեսպանը նշել է X-ի իր միկրոբլոգում կատարած գրառման մեջ։
«ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը շարունակում է իր պարեկությունն Ադրբեջանի հետ ռազմական շփման գծում։
Եվրոպացի դիտորդների ներկայությունը վստահություն է ներշնչում այս մեկուսացված և խոցելի բնակչությանը»,-իր գրառման մեջ ընդգծել է դեսպանը՝ շեշտելով, որ ԵՄ առաքելությունը շոշափելի ապացույցն է այն բանի, որ այդ բնակչությունը մոռացված չէ աշխարհի կողմից։